Calvary Armenian Church
ENՀԱՅ
Բոլոր ծառայությունները
Ամսվա երկրորդ և չորրորդ ուրբաթ

Երիտասարդական ծառայություն

Youth Ministry

Ամսվա երկրորդ և չորրորդ ուրբաթ օրերին հրավիրում ենք երիտասարդներին միանալու մեր երիտասարդական հանդիպումներին՝ ջերմ, ընկերական և ազատ մթնոլորտում։

Սա մի վայր է, որտեղ կարող ես նոր ընկերներ ձեռք բերել, շփվել, հարցեր տալ, բաց քննարկումների մասնակցել, ուսումնասիրել Սուրբ Գիրքը և միասին բացահայտել, թե ինչպես ապրել հավատքով, նպատակով և արժեքներով լի կյանք։

Մեր հանդիպումները միայն սրահում չեն սահմանափակվում։ Տարվա ընթացքում կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ, արշավներ, ճամփորդություններ, հատուկ հանդիպումներ և զրույցներ տարբեր ոլորտներում ազդեցություն ունեցող ու փորձառու մարդկանց հետ։

Ճամփորդություն լիճ՝ խումբը ջրի ափին
Խումբը միասին՝ ուրբաթօրյա հանդիպումից հետո
Երեկո բացօթյա՝ խումբը սեղանի շուրջ
  • Հավատք
  • Ընկերություն
  • Հաղորդակցություն
  • Նպատակ
  • Նոր փորձառություններ

Միացի՛ր մեզ։ Այստեղ կա տեղ նաև քեզ համար։

ՎայրըԳողգոթա Հայոց Եկեղեցի — Սրահ
10158 Johanna Ave, Sunland, CA 91040