Քույրերի ծառայություն
Women's Ministry

Քույրերի ծառայությունը ջերմ ու մտերմիկ միջավայր է, որտեղ տարբեր տարիքի կանայք հավաքվում են միասին՝ հաղորդակցվելու, քաջալերվելու, միմյանց ճանաչելու և հավատքի մեջ զորանալու համար։
Հանդիպումների ընթացքում քույրերը կիսվում են իրենց կյանքի պատմություններով, փորձառություններով ու վկայություններով, միասին ուսումնասիրում Աստծո Խոսքը և բաց քննարկում կնոջ կյանքին, ընտանիքին, հարաբերություններին, հոգևոր աճին ու առօրյա մարտահրավերներին վերաբերող կարևոր թեմաներ։
Մեր նպատակն է ստեղծել մի համայնք, որտեղ յուրաքանչյուր կին կարող է իրեն զգալ սիրված, գնահատված, լսված և քաջալերված, բացահայտել Աստծուց տրված իր արժեքն ու կոչումը և իր ներկայությամբ օրհնություն դառնալ ընտանիքի, եկեղեցու ու շրջապատի համար։
Հանդիպումները լի են նաև ջերմ զրույցներով, համեղ հյուրասիրությամբ, ստեղծագործական ու հետաքրքիր ծրագրերով և նոր ընկերություններով։
Միացի՛ր մեզ՝ քաջալերվելու, նորոգվելու, քո պատմությամբ ուրիշներին զորացնելու և միասին աճելու Աստծո շնորհքի ու սիրո մեջ։
