Calvary Armenian Church
ENՀԱՅ
Բոլոր ծառայությունները
Եկեղեցու սրահում · ժամանակացույցը հայտարարվում է ամսական

60+ Ավագ սերնդի ծառայություն

60+ Ministry

60+ ծառայությունը նվիրված է մեր ավագ սերնդին՝ մեր հայրերին ու մայրերին, ովքեր մշտապես մեր սիրո, ուշադրության և հոգածության կենտրոնում են։

Սա ջերմ հանդիպման և հաղորդակցության վայր է, որտեղ յուրաքանչյուրն իր հետ բերում է իր կյանքի պատմությունը, փորձառությունը, հիշողություններն ու վկայությունները։ Միասին զրուցում ենք, քննարկում հետաքրքիր ու կարևոր թեմաներ, լսում Աստծո Խոսքը, կիսվում կյանքի դասերով և վայելում միմյանց ներկայությունը։

Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր մասնակից իրեն զգա ոչ միայն հոգածության արժանի, այլև գնահատված, անհրաժեշտ և կարևոր։ Մենք հավատում ենք, որ ավագ սերնդի իմաստությունը, հավատքը և տարիների փորձառությունը մեծ արժեք են ընտանիքի, եկեղեցու և հաջորդ սերունդների համար։

60+ հանդիպման հյուրը՝ ոսկեգույն թվերը ձեռքին
60+ հանդիպումներից

60+-ը մի վայր է, որտեղ անցյալը պատմություն է դառնում, փորձառությունը՝ իմաստություն, իսկ ներկայությունը՝ օրհնություն։

Սիրով սպասում ենք ձեզ մեր եկեղեցու սրահում՝ միասին հաղորդակցվելու, քաջալերվելու և գեղեցիկ ժամանակ անցկացնելու։