Calvary Armenian Church
ENՀԱՅ
Բոլոր ծառայությունները
Եղբայրները սիրո սեղանի շուրջ
Ամսվա երկրորդ չորեքշաբթի

Եղբայրական ծառայություն

Men's Ministry

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը մեր եկեղեցու եղբայրները հավաքվում են միասին՝ հաղորդակցության, հոգևոր աճի և միմյանց քաջալերելու համար։


Եղբայրական հանդիպումները բաց ու անկեղծ միջավայր են, որտեղ տղամարդիկ կիսվում են իրենց կյանքի պատմություններով, վկայություններով, հաջողություններով, դժվարություններով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությամբ։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում անդրադառնում ենք կարևոր ու արդիական թեմաների, քննարկում դրանք և Աստվածաշնչի օրինակներով բացահայտում, թե ինչ է նշանակում լինել ամուր հավատքով, պատասխանատու, նպատակասլաց և տեսիլք ունեցող տղամարդ՝ ընտանիքում, եկեղեցում և հասարակության մեջ։

Եվ, իհարկե, եղբայրական հանդիպումն առանց համեղ սեղանի ամբողջական չէր լինի։ Մեր եղբայրները ցուցադրում են նաև իրենց խոհարարական հմտությունները, և սիրո սեղանի շուրջ շարունակվում են ջերմ զրույցները, ծիծաղը և ընկերական հաղորդակցությունը։

Միացի՛ր մեզ։ Եկ միասին նորոգվելու, քաջալերվելու, քո փորձառությամբ ուրիշներին զորացնելու և մյուսների պատմություններից ու վկայություններից նոր դասեր քաղելու։

Եղբայրները միասին անցկացրած առավոտը
  • Ուժեղ տղամարդիկ
  • Ամուր հավատք
  • Առողջ ընտանիքներ
  • Նպատակային կյանք