Մանկական ծառայություն
Kids Ministry

Յուրաքանչյուր կիրակի՝ եկեղեցու ընդհանուր ծառայության ընթացքում, երեխաները իրենց տարիքին համապատասխան դասարաններում անցկացնում են ուրախ, գունեղ և հիշարժան ժամանակ։
Նկարչություն, արվեստ, ստեղծագործական խաղեր ու հետաքրքիր դասեր՝ միաժամանակ բացահայտելով Աստվածաշնչի պատմություններն ու հերոսներին և, ամենակարևորը, ճանաչելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա սերն ու կատարած գործը։
Մեր նպատակն է ստեղծել ապահով, սիրով ու հոգատարությամբ լի միջավայր, որտեղ երեխաները կարող են աճել առողջ մտածողությամբ, ամուր հոգևոր ու բարոյական հիմքերով, ինքնավստահությամբ և կյանքի հանդեպ նպատակային վերաբերմունքով։





Միացե՛ք մեր մանկական ծառայությանը։ Միասին ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ մեր երեխաները կսովորեն, կստեղծագործեն, կուրախանան և կաճեն հավատքի ու սիրո մեջ։
